Արևմուտքը սադրում է Ուկրաինային՝ դիմելու Դոնբասի, իսկ հետագայում՝ Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուժային սցենարին, ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Հաջիմագոմեդովը։

«Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, կարծում են, որ Ղրիմը, ասենք թե, Ուկրաինա է, և մենք կարծում ենք, որ այն Ռուսաստանի Դաշնության մաս է։ Իսկ եթե այս իրավիճակը ռազմական ճանապարհով փոխելու փորձ արվի, ու պատկերացնրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ հինգերորդ հոդվածը չեղարկված չէ, ապա ռազմական առճակատում կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև… ի՞նչ, պատերազմե՞նք ՆԱՏՕ-ի դեմ», ասել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Պուտինը խոսում է «Ուկրաինայի կողմից Ղրիմը վերադարձնելու սպառնալիքի» մասին։ Նա ասում է, որ Ուկրաինան դա կարող է անել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, իսկ այդ ժամանակ ՆԱՏՕ-ն պետք է կռվի Ռուսաստանի հետ։ Իսկ եթե Ուկրաինան դա անի նախքան ՆԱՏՕ-ին միանա՞լը:

Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանի ագրեսիվությունն ու վերջնագրերը սկսել են Ղրիմի պլատֆորմի ստեղծումից և միջազգային ասպարեզում Ղրիմի թեմայի օրակարգային դառնալուց հետո։ Ղրիմի պլատֆորմն ի ցույց է դրել, որ Ուկրաինան չի հրաժարվում Ղրիմից և օրինական է համարում Ղրիմը վերադարձնելու գործողությունները, ասում են Կիևում։

Պուտինն այսօր կանչել է Լավրովին և Շոյգուին՝ ըստ երևույթին, պատասխանելու այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանը, եթե Ուկրաինան հիմա փորձի վերադարձնել Ղրիմը։ Կկիրառվի՞ միջուկային զենք, ինչպես ասել էր Պուտինը։ Թե՞ Ռուսաստանը կփորձի դիվանագիտական ​​մեթոդներ գտնել։

Կրեմլի խոսնակ Պեսկովն այսօր ասել է, որ «Կիեւի պաշտոնական հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալուց կնպաստի Ռուսաստանի մտահոգություններին բովանդակալից պատասխան ձեւակերպելուն»։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն այսօր դա չէր բացառել։ Միաժամանակ փորձագետները գրում են, որ Ուկրաինան կարող է անորոշ ժամկետով հետաձգել անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե Ռուսաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը Ղրիմի հետ միասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում