Արևմուտքը սադրում է Ուկրաինային՝ դիմելու Դոնբասի, իսկ հետագայում՝ Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուժային սցենարին, ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Հաջիմագոմեդովը։
«Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, կարծում են, որ Ղրիմը, ասենք թե, Ուկրաինա է, և մենք կարծում ենք, որ այն Ռուսաստանի Դաշնության մաս է։ Իսկ եթե այս իրավիճակը ռազմական ճանապարհով փոխելու փորձ արվի, ու պատկերացնրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ հինգերորդ հոդվածը չեղարկված չէ, ապա ռազմական առճակատում կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև… ի՞նչ, պատերազմե՞նք ՆԱՏՕ-ի դեմ», ասել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Պուտինը խոսում է «Ուկրաինայի կողմից Ղրիմը վերադարձնելու սպառնալիքի» մասին։ Նա ասում է, որ Ուկրաինան դա կարող է անել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, իսկ այդ ժամանակ ՆԱՏՕ-ն պետք է կռվի Ռուսաստանի հետ։ Իսկ եթե Ուկրաինան դա անի նախքան ՆԱՏՕ-ին միանա՞լը:
Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանի ագրեսիվությունն ու վերջնագրերը սկսել են Ղրիմի պլատֆորմի ստեղծումից և միջազգային ասպարեզում Ղրիմի թեմայի օրակարգային դառնալուց հետո։ Ղրիմի պլատֆորմն ի ցույց է դրել, որ Ուկրաինան չի հրաժարվում Ղրիմից և օրինական է համարում Ղրիմը վերադարձնելու գործողությունները, ասում են Կիևում։
Պուտինն այսօր կանչել է Լավրովին և Շոյգուին՝ ըստ երևույթին, պատասխանելու այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանը, եթե Ուկրաինան հիմա փորձի վերադարձնել Ղրիմը։ Կկիրառվի՞ միջուկային զենք, ինչպես ասել էր Պուտինը։ Թե՞ Ռուսաստանը կփորձի դիվանագիտական մեթոդներ գտնել։
Կրեմլի խոսնակ Պեսկովն այսօր ասել է, որ «Կիեւի պաշտոնական հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալուց կնպաստի Ռուսաստանի մտահոգություններին բովանդակալից պատասխան ձեւակերպելուն»։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն այսօր դա չէր բացառել։ Միաժամանակ փորձագետները գրում են, որ Ուկրաինան կարող է անորոշ ժամկետով հետաձգել անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե Ռուսաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը Ղրիմի հետ միասին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում