Հաճախ ոսկորների քաղցկեղը դրսեւորվում է «լուռ», աննկատ ախտանիշներով, որոնք կարելի է հեշտությամբ անտեսել: Cancer Research UK բրիտանական կազմակերպության մասնագետները նշել են այդ «լուռ» ախտանիշներից մի քանիսը։
Հոդացավեր
Առաջին բանը, ինչին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել, հոդացավն է, որը կարող է առաջանալ մարդու մոտ ցանկացած տարիքում։ Որոշ հիվանդներ պատշաճ ուշադրություն չեն դարձնում հոդացավին, մյուսները պարզապես խլացնում են այն ցավազրկող դեղամիջոցներով:
Այտուց եւ ուռածություններ
Երկրորդ ախտանիշը տարբեր տեսակի այտուցները կամ ուռածություններն են: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել, թե ինչպես են վերքերը եւ կապտուկներն անցնում մարմնի վրա։ Եթե դրանք երկար ժամանակ չեն անհետանում, դա կարող է ոսկրային քաղցկեղի նշան լինել:
Թմրածություն
Վերջույթների թմրածությունը եւս մի ախտանիշ է, որը չի կարելի անտեսել: Որպես կանոն, թմրածությունն առաջանում է հիվանդության զարգացման ժամանակ, երբ ուռուցքը մեծանում է եւ վնասում նյարդերը։
Կաշկանդվածություն հոդերում
Ոսկրերի քաղցկեղի չորրորդ նշանը կարող է լինել հոդերի կաշկանդվածությունը: Սովորաբար մարդիկ նման կոշտության բացատրությունը գտնում են իրենց ամենօրյա գործունեության մեջ՝ տեղի ունեցողի իրական պատճառները ֆիզիկական գերլարվածություն համարելով: