Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անընդունելի է, Անկարան կողմերին կոչ է անում պահպանել ողջամտություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք անընդունելի ենք համարում որոշումը (Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը-խմբ.): Կոչ ենք անում կողմերին պահպանել ողջախոհությունն ու միջազգային իրավունքը», – ասել է թուրք առաջնորդը։

Նշենք, որ իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ՝ փետրվարի 21-ին, Կրեմլում հրամանագրեր է ստորագրել, որով ճանաչել է ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը: Պուտինն իր հրամանագրերում հանձնարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին ապահովել նշված վայրերում խաղաղությունը: