4 հոգուց բաղկացած հայ ընտանիք է վիրավորվել՝ հայրը, մայրը և երկու անչափահաս երեխաները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հարված է եղել անմիջապես իրենց շենքին. «Նրանք բնակվում են առաջին հարկում, հարվածը եղել է հենց իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել, ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերջինս հավելեց, որ Խարկովում իրավիճակն այսօր, համեմատաբար, կայուն է: