Ուկրաինայի Անվտանգության ծառայության և «Ազովի» գումարտակի զինյալները ծրագրում են պայթեցնել Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռեակտորը և մեղադրել ՌԴ ԶՈՒ-ին՝ փորձարարական միջուկային կայանը հրթիռակոծելու մեջ, հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին:
Նախարարությունը նշել է, որ «Խարկով են ժամանել օտարերկրյա լրագրողներ՝ արձանագրելու սադրանքի հետևանքները»։