ԱՄՆ բանակը կանցկացնի պատմության մեջ խոշորագույն փորձը՝ անօդաչու թռչող սարքերի «պարսով»։
«2022թ․ փորձարարական ցուցադրական զորավարժությունները, որը նաեւ հայտնի է որպես «EDGE 2022», կներառի «մինչ այժմ ամենամեծ ինտերակտիվ անօդաչու թռչող սարքերի պարսը»,- ասել է ԱՄՆ բանակի Cross-functional Future Vertical Lift խմբի տնօրեն, գեներալ Ուոլթեր Ռյուգենը։
Զորավարժությունների ընթացքում բանակը կներկայացնի ավելի քան 50 տեխնոլոգիա։
Անցյալ տարի EDGE զորավարժություններն անցկացվել են մայիսին Յուտայի Դագվեյ հրաձգարանում։
Անօդաչու թռչող սարքերը կիրականացնեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են «տեմպի մեջ սպառնալիքների» հայտնաբերումն ու նույնականացումը, ինչպես նաեւ կհետեւեն, թե ինչպես է պարսը մտնում վատթարացված վիզուալ միջավայր: Ռյուգենը նշել է, որ անօդաչուները կփորձարկեն իրենց կարողությունը՝ ինքնավար կերպով զեկուցելով իրավիճակը այն տարածքներից դուրս, որտեղ չկա կապ կամ GPS: