ԱՄՆ բանակը կանցկացնի պատմության մեջ խոշորագույն փորձը՝ անօդաչու թռչող սարքերի «պարսով»։

«2022թ․ փորձարարական ցուցադրական զորավարժությունները, որը նաեւ հայտնի է որպես «EDGE 2022», կներառի «մինչ այժմ ամենամեծ ինտերակտիվ անօդաչու թռչող սարքերի պարսը»,- ասել է ԱՄՆ բանակի Cross-functional Future Vertical Lift խմբի տնօրեն, գեներալ Ուոլթեր Ռյուգենը։


Զորավարժությունների ընթացքում բանակը կներկայացնի ավելի քան 50 տեխնոլոգիա։

Անցյալ տարի EDGE զորավարժություններն անցկացվել են մայիսին Յուտայի ​​Դագվեյ հրաձգարանում։

Անօդաչու թռչող սարքերը կիրականացնեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են «տեմպի մեջ սպառնալիքների» հայտնաբերումն ու նույնականացումը, ինչպես նաեւ կհետեւեն, թե ինչպես է պարսը մտնում վատթարացված վիզուալ միջավայր: Ռյուգենը նշել է, որ անօդաչուները կփորձարկեն իրենց կարողությունը՝ ինքնավար կերպով զեկուցելով իրավիճակը այն տարածքներից դուրս, որտեղ չկա կապ կամ GPS: