Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ են` Մաքսային միություն մտնելու  որոշման հետ:

Բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստները  նստել էին գետնի վրա` այդ կերպ փակելով ճանապարհը և խոչընդոտելով երթևեկությունը: Դրանից հետո բախում սկսվեց ոստիկանների և ակտիվիստների միջև, որի ժամանակ բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ, իսկ մնացած ամբոխին ոստիկանները հրում էին դեպի փողոցի մյուս կողմը:

Բողոքի ակցիան հսկում էին մի խումբ ոստիկաններ, այդտեղ էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վարելի Օսիպյանը: Նշենք, որ  ակցիան ավարտվել է մոտավորապես ժամը երեքին, որից հետո ակտիվիստների մի մասը շարժվել է  դեպի Արաբկիրի  ոստիկանություն:

 

Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութերում: