Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ են` Մաքսային միություն մտնելու որոշման հետ:
Բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստները նստել էին գետնի վրա` այդ կերպ փակելով ճանապարհը և խոչընդոտելով երթևեկությունը: Դրանից հետո բախում սկսվեց ոստիկանների և ակտիվիստների միջև, որի ժամանակ բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ, իսկ մնացած ամբոխին ոստիկանները հրում էին դեպի փողոցի մյուս կողմը:
Բողոքի ակցիան հսկում էին մի խումբ ոստիկաններ, այդտեղ էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վարելի Օսիպյանը: Նշենք, որ ակցիան ավարտվել է մոտավորապես ժամը երեքին, որից հետո ակտիվիստների մի մասը շարժվել է դեպի Արաբկիրի ոստիկանություն:
Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութերում: