Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության մոտից քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել  ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել   է  քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը, հավելելով, որ նրանք չեն ներկայացրել որևէ հիմնավորում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց  բողոքի ակցիա էին կազմակերպվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ էին Մաքսային միություն մուտք գործելուն: Ակցիայի ժամանակ արդեն բերման էին ենթարկվել մոտ 8 ակտիվիստ: