Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության մոտից քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը, հավելելով, որ նրանք չեն ներկայացրել որևէ հիմնավորում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ էին Մաքսային միություն մուտք գործելուն: Ակցիայի ժամանակ արդեն բերման էին ենթարկվել մոտ 8 ակտիվիստ: