2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 363 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ, 189 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նախորդ տարվա 185-ի համեմատ, որոնցից 123-ը` արդարացման (նախորդ տարի` 143-ը), իսկ 66-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի` 42-ը) գերակշռությամբ պատճառված նյութական վնասները հատուցելու հիմքով:
Հանրապետությունում 2013 թ. 1-ին կիսամյակում հարուցված 138 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 29-ը (նախորդ տարի 11-ը) վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 28-ը` (նախորդ տարի 50-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 14 քրեական գործ` (նախորդ տարի 15-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 21-ը` (նախորդ տարի 21-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 6-ը` (նախորդ տարի 4-ը) ՀՀ քրեական օրենգրքի 311-րդ հոդվածով` կաշառք ստանալուն, 3-ը` ՀՀ քրեական օրենգրքի 3111-րդ հոդվածով` հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (նախորդ տարի 3-ը), 17-ը` (նախորդ տարի 8-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել են կոռուպցիոն բնույթի 116 գործ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 143-ի համեմատ), 59 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի 65-ը), 32-ը` արդարացման հիմքով (նախորդ տարի 32-ը), 27-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի 33-ը):
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 57 քրեական գործով 19 անձ գտնվել է նախնական կալանքի տակ (նախորդ տարի` 17-ը): Ընթացք տրված քրեական գործերից անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են 9 (նախորդ տարի 26), որից 4-ով` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով (նախորդ տարի 17), 5-ը` այլ հիմքով:
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 48 քրեական գործ` 66 անձի նկատմամբ (նախորդ տարի 66 քրեական գործ` 94 անձի նկատմամբ), որոնցից դատապարտվել է 56-ը` 44 քրեական գործով:
Ի դեպ, դատապարտված 56 անձից 21-ը կամ դատապարտված անձանց 37,5 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի` 63-ից 41-ը կամ 65,7%-ը):
Դատապարտված անձանցից 29-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի (նախորդ տարի 34), 23-ը` տուգանքի (նախորդ տարի 43-ը), մյուսները` այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 51,8 %` նախորդ տարվա 47,7% -ի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 14 քրեական գործից 12 քրեական գործով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 2-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմում է 83,3%:
2013թ. առաջին կիսամյակում նախնական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց նկատմամբ սահմանվել են ազատազրկման ձևով պատիժներ, իսկ նախնական կալանքի տակ չգտնվող 10 անձ դատապարտվել է ազատազրկման /նախորդ տարի` 6/:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմել է 1 մլրդ. 607 մլն. 124 հազ. դրամ, (նախորդ տարի 894 մլն. 822 հազ. դրամ), որից 1 մլրդ. 483 մլն. 040 հազ. դրամ վնասը պատճառվել է պետությանը (նախորդ տարի 817 մլն. 653 հազ. դրամ): Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 50 մլն. 887 հազ. դրամ կամ 3,5 %-ը (նախորդ տարի 406 մլն. 861 հազ. դրամ կամ 49,7%-ը): Այսինքն, նախորդ տարվա համեմատությամբ վերականգնման տոկոսը նվազել է 46,2%-ով:
Անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունում ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 191 մլն. 953 հազ. դրամ (նախորդ տարի` 185 մլն. 030 հազ. դրամ), որից միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ կարճված քրեական գործերով 185 մլն. 187 հազ. դրամ, իսկ մերժված նյութերով պատճառված վնասի չափը 1 մլրդ. 053 մլն. 439 հազ. դրամ, որից միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով` 1 մլրդ. 053 մլն. 149 հազ. դրամ, որոնցից վերականգնվել է կարճված գործերով 171 մլն. 086 հազար դրամ, որից վարչության հսկողությամբ կարճված գործերով` 169 մլն. 427 հազ. դրամ, իսկ մերժված նյութերով 998 մլն. 746 հազ. դրամ, որից վարչության հսկողությամբ մերժված նյութեով` 998 մլն. 456 հազ. դրամ /նախորդ տարի կարճված գործերով 406 մլն. 861 հազ. դրամ/: Այսինքն կարճված քրեական գործերով վերականգնումը կազմում է 89,1 %, որից ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ կարճված գործերով` 91, 4 %, իսկ մերժված նյութերով վերականգնումը կազմում է 94,8%, որից ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով 94,8%:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի և համակցությամբ 189, 188 և 193 հոդվածների հատկանիշներով ավարտված և դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված վնասները բռնագանձելու 12 հայցերով ՀՀ քրեական դատավարության կարգով դիմել է դատարան, որոնցով հայցերի ընդհանուր գումարը կազմել է 1.067.641.820 ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում դատարանների կողմից քննության են առնվել 8 հայցեր, որոնցով ընդհանուր գումարի չափը կազմել է 795.738.027 ՀՀ դրամ:
Դատարանների կողմից բավարարվել է 5 հայց, որոնցով բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմել է 756.487.157 ՀՀ դրամ:
Մերժվել է 3 հայց` 39.250.870 դրամ ընդհանուր գումարի չափով:
Չորս հայց գտնվում է ընթացքի մեջ գումարով 271.903.793 ՀՀ դրամ:
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական գործերով վարույթները կարճելու մասին 50 որոշումներ են ուղարկվել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններ` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 722.254.814 ՀՀ դրամի պետությանը պատճառված վնասների բռնագանձման պահանջով դատարաններ հայցեր հարուցելու համար, որոնցից բավարարվել է 3 հայցով 78.826816 դրամ, վերականգնվել է 6 հայցով 14.307.400 դրամ, մնացածը գտնվում են ընթացքի մեջ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					