Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անձնական նամակագրություն է հրապարակել, որում քաղաքացին հայտնում է հաջողված փոքր բիզնեսի մասին։
Վահան Քերոբյանը գրել է․«Անցած տարի Գավառում ԱԺ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հրայրս հարցրեց, թե ի՞նչ անի իրեն պատկանող արտադրական տարածքում։ Ասացի, որ լավ հնարավորություններ կան թեթև արդյունաբերությունում ու մի քիչ գովազդ արեցի։ Գովազդն աշխատեց»։
Կից, Վահան Քերոբյանը հրապարակել է քաղաքացու հետ նամակագրությունը։