Մոնտե Կառլոյում տեղի է ունեցել ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հուղարկավորությունը, հաղորդում է dailymail-ը։
Փակ արարողությանը ներկա են եղել 54 տարեկանում մահացած իտալացու ընտանիքի անդամները եւ նրա հաճախորդներից «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, այլ հայտնի ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ Ռայոլան ներկայացնում էր նաեւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը։