Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում մասնակցել է 5 եզրափակիչի, սակայն 5 խաղում էլ գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չի ընկել, հաղորդում է Opta-ն։

Եվրոպայի սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին» հետխաղային 11-մետրանոցներով 5:4 հաշվով հաղթել է Եվրոպայի լիգայի գավաթակիր, իսպանական «Սեւիլիային»։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Այս խաղում եւս Հոլանդը արդյունավետ գործողություն չի կատարել։

Անցած տարի Դորտմունդի «Բորուսիայից» մանչեսթերյան ակումբ տեղափոխվելուց հետո Հոլանդը մասնակցել է Անգլիայի սուպերգավաթի հանդիպմանը «Լիվերպուլի» դեմ (1:3), Անգլիայի գավաթի եզրափակիչին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ (2:1), Չեմպիոնների լիգայի եզրափակիչին Միլանի «Ինտերի» դեմ (1:0), Անգլիայի սուպերգավաթի խաղին Լոնդոնի «Արսենալի» դեմ (1:1, 11մ՝ 1:4)։