ԱՄՆ բանակում ծառայելու ցանկություն ունեցողների պակասը լուրջ խնդիր է դարձել Պենտագոնի ռազմական ծրագրերի իրականացման համար, ասել է MintPress News-ի լրագրող Քրիս Հեջեսը։
«ԱՄՆ-ի բանակում ծառայել ցանկացողների չնչին տոկոսը (ԱՄՆ-ի բնակչության ընդամենը 7%-ը ունի զինվորական ծառայության փորձ) մեր միլիտարիստների խնամքով թաքցրած «աքիլլեսյան գարշապարն է», – գրել է Հեջեսը:
Նրա խոսքերով, պայմանագրային բանակի կիրառումը հանգեցնում է անձնակազմի սահմանափակման, ինչն իր հերթին դժվարացնում է ամերիկացի գեներալների գլոբալ հավակնությունների իրականացումը։ Մերձավոր Արևելքի հակամարտությունների ժամանակ ԱՄՆ-ը տարբեր ձևերով անհաջող փորձեր արեց մեծացնել սեփական զինված ուժերը, կամայականորեն երկարաձգվեցին զինվորականների պայմանագրերը։
«Զորքի թվի ցանկացած միջոցներով ավելացումը չէր կարող բերել հաղթանակների Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում»,- եզրափակել է Հեջեսը։