Իսպանիան Մադրիդի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու Ալժիրի որոշումը կապել է Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Նադյա Կալվինյոն։
Անցած չորեքշաբթի Ալժիրը կասեցրել է Իսպանիայի հետ երկու տասնամյակ կնքված բարեկամության պայմանագիրը: Այս քայլը դիտվել է որպես վրեժ այն բանից հետո, երբ Մադրիդը հանդես է եկել ի պաշտպանություն Արեւմտյան Սահարան իր իշխանության տակ պահելու Մարոկկոյի փորձերին: Ալժիրն աջակցում է տարածքի անկախության շարժմանը, հայտնում է AP-ը։
Իսպանացի պաշտոնյաներն ասում են, որ հույս ունեն, որ Ալժիրի հետ բանակցությունները կլուծեն խնդիրը:
Իսպանիայի ամենամեծ մտահոգությունն այն է, որ դադարեցումը կարող է ազդել Ալժիրից գազի կարեւոր մատակարարումների վրա։