Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնաբանել է Շոտլանդիայից կրած 1:4 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի չորրորդ տուրի տնային խաղում։

«1:4 հաշիվ չպետք է գրանցվեր: Եղավ այն, ինչ եղավ: Այս խաղի մասին շատ բան չկա ասելու: Մենք մի թիմ ենք եւ պետք է միասնական լինենք: Այդ սխալը կարող էի եւ ես թույլ տալ: Նորմալ չէ: Դժվար պահին պետք է միասին լինենք, մոռանանք եւ շարժվենք առաջ»,- ասաց Վահան Բիչախչյանը:


Հայաստանի միակ գոլի հեղինակը 7-րդ րոպեին Վահան Բիչախչյանն էր:

Ազգերի լիգա․ B լիգա, առաջին խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Շոտլանդիա՝ 1։4

Վահան Բիչախչյան, 6 - Ստյուարտ Արմստրոնգ, 14, 45+1, Ջոն Մաքգին, 50, Չե Ադամս, 54

Հեռացում՝ Արման Հովհաննիսյան (Հայաստան), 44, երկրորդ դեղին քարտ

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Դաշյան, Արտակ Գրիգորյան (Ստյոպա Մկրտչյան, 46), Էդուարդ Սպերցյան (Վբեյմար Անգուլո, 58), Խորեն Բայրամյան (Կամո Հովհաննիսյան, 59), Վահան Բիչախչյան (Սոլոմոն Ուդո, 59), Տիգրան Բարսեղյան (Արթուր Սերոբյան, 84)։