ԱՄՆ նախագահի վարչությունը օրինագիծ է մշակել, որը թույլ է տալիս հեշտացնել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացը: Գրում է USA Today-ը:
Օրինագիծը հնարավորություն է տալիս ապօրինի ներգաղթյալներին ութ ատրվա ընթացքում օրինական կարգավիճակ ձեռք բերել, որից հետո կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Ընդ որում նրանք պետք է սովորեն անգլերեն, ինչպես նաև հետևեն մի շարք այլ պահանջներին:
Համաձայն այդ փաստաթղթի` օրինական կարգավիճակ ստանալու համար կարող են դիմել ոչ միայն իմիգրանտները, այլ նաև նրանց ընտանիքները:
Միևնույն ժամանակ օրինագծի հետ կապված իրենց տարբերակներն են մշակում Կոսնգրեսի երկու պալատները:
Նշենք, որ ներակայումս ԱՄՆ-ում բնակվում է 11 միլիոն ապօրինի ներգաղթյալ: