ԱՄՆ նախագահի վարչությունը օրինագիծ է մշակել, որը թույլ է տալիս հեշտացնել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացը: Գրում է USA Today-ը:

Օրինագիծը հնարավորություն է տալիս ապօրինի ներգաղթյալներին  ութ ատրվա ընթացքում օրինական կարգավիճակ ձեռք բերել, որից հետո կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Ընդ որում նրանք պետք է սովորեն անգլերեն, ինչպես նաև հետևեն մի շարք այլ պահանջներին:

Համաձայն այդ փաստաթղթի` օրինական կարգավիճակ ստանալու համար կարող են դիմել ոչ միայն իմիգրանտները, այլ նաև նրանց ընտանիքները:

Միևնույն ժամանակ օրինագծի հետ կապված իրենց տարբերակներն են մշակում Կոսնգրեսի երկու պալատները:

Նշենք, որ ներակայումս ԱՄՆ-ում բնակվում է 11 միլիոն ապօրինի ներգաղթյալ: