ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը (ANCA):
Փոփոխությունները ներառում են.
Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ
Հայաստանում/Ադրբեջանում խաղաղության վրա Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ
Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման փաթեթեների վաճառքի սահմանափակում
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի առաջնորդներին, կոալիցիոն գործընկերներին եւ կազմակերպության տասնյակ հազարավոր աջակիցներին, որոնց շնորհիվ այսօրվա հաղթանակը հնարավոր է դարձել:
«Միասին աշխատելով՝ մենք օգնում ենք պաշտպանել Արցախը, առաջ տանել Հայաստանը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին եւ դադարեցնել ամերիկյան զենքի հոսքը Թուրքիա», - ասել է կազմակերպության նախագահ Րաֆֆի Համբարյանը։