Պենտագոնում հայտարարել են, որ Դոնբասը «դեռ կորսված չէ»
Պենտագոնում հայտարարել են, որ Դոնբասը «դեռ կորսված չէ» եւ հանձնված չէ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին, հաղորդում է Reuters-ը։
«Ոչ, այն դեռ կորսված չէ»,-ասել է Միլին՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։