Սուրիկ Խաչատրյանի նախկին թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, քանի որ նրա արարքների մեջ հանցանք չկար: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց վերջինիս պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը:
Նա նշեց, որ Զ. Նիկողոսյանը կրակել է Ավետիք Բուդաղյանի կրակելուց հետո միայն և ցանկացել է կանխարգելել Բուդաղյանի հետագա գործողությունները: «Նա հարկադրված կրակել է մեկ անգամ, այն էլ ձեռքին: Նրան ապօրինաբար են պահել պատժասենյակում», - նշեց նա:
Փաստաբանը նաև ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի մեքենայում տեղի ունեցած դեպքերի մանրամասները, որի ժամանակ վերջինս կրկին քնած է եղել: «Ինքը հարվածել է Բուդաղյանին 2 անգամ երեսին և Ավետիքը վրդովված է եղել, որ Խաչատրյանը չի միջամտել: Սուրիկ Խաչատրյանը չի ծեծել Բուդաղյանին», - նշեց նա, հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանը մի պահ արթնացել է և սաստել: