Ոսկու մեկ տրոյական ունցիայի արժեքը չորեքշաբթի առավոտյան մոտ է 1 760 դոլարին, թրեյդերները շարունակում են ազդանշաններ սպասել ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգից, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 2,1 դոլարով կամ 0,12 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 759,1 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 0,34 տոկոսով՝ մեկ ունցիան 18,962 դոլար։
Ոսկին անցած շաբաթ դադարել է իջնել 1 800 դոլարից եւ ամրացել է 1 750-1 760 դոլարի սահմաններում՝ Ջեքսոն-Հոուլի համաժողովում Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելի ելույթի սպասմամբ։ Շուկաներն սպասում են, որ հուշում կստանան կարգավորող մարմնի նախագահից հետագա մոնետար քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ կունենան տնտեսական իրավիճակի գնահատականն ու կանխատեսումները։