Լաչինի միջանցքում արդեն երկրորդ օրը Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակող ադրբեջանցի «բնապահպաններին» հատուկջոկատայիններ են ավելացել։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ոստիկանության հատուկջոկատայիններն ուղարկվել են «ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին ռուս խաղաղապահներից պաշտպանելու համար»։


Նկատենք, որ դատելով հենց ադրբեջանցի «բնապահպանների» նկարահանած կադրերից՝ խաղաղապահներին «բնապահպաններից» ու «լրագրողներից» պաշտպանելու ճիշտ ժամանակն է։ Կադրերում նրանք ամեն կերպ սադրում են խաղաղապահներին՝ հրում են, խոսափողները խոթում են բերանները, սուլում են, բղավում, ոռնում եւ խաղաղապահներին ցույց են տալիս «գորշ գայլերի» նշանը։