Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները:
Շենքից դուրս գալով, նա համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց՝ ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին:
Նրանց բոլորին մեկ առ մեկ ձեռքով հրաժեշտ տալուց հետո Հովսեփյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Նշեց, որ դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում է դատախազության համակարգը:
Լրագրողների հետ զրույցից հետո Աղվան Հովսեփյանը վերցրեց պիջակը և քայլեց դեպի իր տուն:
Տեսանյութը՝ panorama.am