Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները:

Շենքից դուրս գալով, նա  համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց՝ ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին:

Նրանց բոլորին մեկ առ մեկ ձեռքով հրաժեշտ տալուց հետո Հովսեփյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Նշեց, որ դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում է դատախազության համակարգը:

Լրագրողների հետ զրույցից հետո Աղվան Հովսեփյանը վերցրեց պիջակը և քայլեց դեպի իր տուն:

Տեսանյութը՝ panorama.am