Կարծես «Նվեր» նոր կատակերգության նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատար Միխայիլ Գալուստյանը որոշել է իրեն ենթարկել ամեն տեսակի փորձարկումների:
Տեսարաններից մեկում Գալուստյանին հարկավոր էր երևալ պանդայի վառվող հագուստով:
«Հագուստը, որով ես աշխատում էի, թաթախեցին դյուրավառ հեղուկով և հրդեհեցին այն: Ինչ-որ մի պահ իսկապես շատ վախենալու էր: Մենք բոլորս մանկությունից գիտենք, որ ամենից լավ վառվում են սինթեթիկ նյութերը և մազերը: Պետք էր գործել վայրկյանների հաշվարկով: Յուրաքանչյուր հապաղում կարող էր տխուր վերջաբան ունենալ: Մի քիչ էլ երկարաձգվեր և հրդեհը կարող էր անցնել ձեռքի վրա: Ես պետք է ընկնեի գետնի վրա և հանգցնեի կրակը: Բարեբախտաբար կարողացանք խուսափել վնասվածքներից և այրոցներից»,- պատմել է Միխայիլ Գալուստյանը: Այս մասին հաղորդում է 7 Дней-ը:
Գալուստյանին անվնաս մնալ օգնել է Ինգա Օբոլդինան, ով համաձայն սցենարի պետք է ամբողջ դույլով ջուրը լցներ Գալուստյանի վրա: Էպիզոդի ամբողջ վտանգը կայանում էր նրանում, որ դերասանը կադրում առանց պանդայի գլխի էր և կրակը ամեն պահի կարող էր անցնել մազերին: