Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի երկրպագուները «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի տնային հանդիպման մեկնարկից առաջ սուլել են փարիզյան ակումբի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, որը 50-րդ հանդիպումն է անցկացրել ֆրանսիական լիգայում, հաղորդում է BBC-ն։ Այդ խաղում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտվել է 0:1 հաշվով։

Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Նախորդ տուրում ՊՍԺ-ն 0:2 հաշվով պարտվել էր «Ռենին»։


ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։

Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիս։ Երկրպագուների մի մասը դեմ է համագործակցության երկարաձգմանը։ ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Մեսիի հետ։