Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհավորել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով) մրցանակին արժանանալու առթիվ։

Մեսին «Բարսելոնայի» համակարգում է եղել 2000-2021 թվականներին։


Մեսին հունվարի 15-ին Լոնդոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը չի մասնակցել։ Ավելի վաղ հայտնի էր, դարձել, որ մրցանակը ստանալու է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Սակայն քվեարկության արդյունքում Մեսին ու Հոլանդը ստացել էին հավասար միավորներ։

Մրցանակաբաշխության կանոններով լավագույնն է ճանաչվել ազգային հավաքականների ավագների կողմից առավելագույն ձայն ստացած ֆուտբոլիստը՝ Մեսին։