Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների հերթական գագաթնաժողովը:
Այն, փաստորեն, Հայաստանի, ինչպես նաև Ղրղզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտի «առաջին գիշերը» կլինի: Ասել է թե՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի նոր իրողությունների պայմաններում և նվիրված կլինի ոչ միայն անվտանգության հարցերին: Ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ ավիացիոն ուժեր ստեղծելու, ինչպես նաև աֆղանատաջիկական սահմանում առկա իրավիճակի հարցեր:
Սակայն գագաթնաժողովի պաշտոնական և կուլիսային քննարկումներում առավել էականը Մաքսային միությանը վերաբերող հարցերը կլինեն:
Թերթի տեղեկություններով՝ գագաթնաժողովի ընթացքում Սերժ Մարգսյանը հանդիպում-առանձնազրույցներ է ունենալու Մաքսային միության «աքսակալներ»՝ Բելառուսի հավերժ նախագահ Բատկայի և նույնքան հավերժ Նազարբաևի հետ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ապագա տեսլականի մասով: