Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների հերթական գագաթնաժողովը:

Այն, փաստորեն, Հայաս­տանի, ինչպես նաև Ղրղզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտի «առաջին գիշերը» կլինի: Ասել է թե՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի նոր իրողությունների պայմաններում և նվիրված կլինի ոչ միայն անվտանգության հարցերին: Ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների՝ գագաթնաժողովի ըն­թացքում քննարկվելու են ՀԱՊԿ ավիացիոն ու­ժեր ստեղծելու, ինչպես նաև աֆղանատաջիկական սահմանում առկա իրավիճակի հար­ցեր:

Սակայն գագաթնաժողովի պաշտոնական և կուլիսային քննարկումներում առավել էականը Մաքսային միությանը վերաբերող հար­ցերը կլինեն:

Թերթի տեղեկություններով՝ գագաթ­նաժողովի ընթացքում Սերժ Մարգսյանը հանդիպում-առանձնազրույցներ է ունենալու Մաք­սային միության «աքսակալներ»՝ Բելառուսի հավերժ նախագահ Բատկայի և նույնքան հա­վերժ Նազարբաևի հետ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ապագա տես­լականի մասով: