Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կգլխավորի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն՝ փոխարինելով ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

53-ամյա մասնագետը կկնքի երկու տարվա պայմանագիր։ 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո նա մարզչական աշխատանք չունի։ Լուիս Էնրիկեն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ իտալական «Ռոման» ու իսպանական «Սելտան»։


ՊՍԺ-ն անցած մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոն է դարձել՝ վաստակելով 85 միավոր։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում փարիզյան թիմը չէր կարողացել հաղթահարել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» արգելքը (0:1; 0:2)։