«ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսել օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար»: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ն միայն օգոստոսին արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար ծախսել է ավելի քան 8 մլն 240 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար:

Ընդ որում, ըստ թերթի, ԱԱԾ-ն իր արտասահմանյան հյուրերին մի քանի օր «պատիվ է տվել» Սևանում, նրանք մնացել են ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Աղթամար» հյուրանոցում, ինչի համար բյուջեից ծախսվել է 1,6 մլն դրամ, իսկ Սևանի «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցն արժեցել է 5,4 մլն դրամ: ԱԱԾ օտարերկրյա հյուրերը ճաշել են Երևանի «Բելլաջիո» ռեստորանում, և այսպես շարունակ: