Երեկ Մադոննայի երկրպագուները կարողացել են բազմաթիվ հետաքրքիր փաստեր իմանալ աստղի մասին: Երգչուհին Reddit.com պորտալում առցանց իր երկրպագուներին պատմել է բազմաթիվ գաղտնիքներ, ինչպես նաև շշմեցնող խոստովանություն է կատարել, համաձայն որի նա մեկ անկողնում է եղել Բրեդ Փիթի հետ: Իհարկե միայն երազում:
Երբ խոսքը գնացել է այն մասին, թե ինչպիսի տղամարդիկ են նրան դուր գալիս, Մադոննան նշել է, որ նա երազ է տեսել, որտեղ մեկ անկողնում պառկած է եղել Բրեդ Փիթի հետ:
«Բրեդը և ես ապրում էինք միասին, մեր անկողնում կար նաև մի շիկահեր փոքրիկ տղա»,- նշել է փոփ երգչուհին:
Իհարկե այդ մասին խոստովանելով Մադոննան միանգամից ներողություն է խնդրել Փիթի կնոջից՝ Անջելինա Ջոլիից:
«Կնրես Անջելինա, դա ուղղակի երազ է եղել»,- ավելացրել է երգչուհին: