ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր, քանի որ առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո նշեց Գալուստ Սահակյանը, քանի որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնվում էր Գերմանիայում:
Նա նշեց, որ նոյեմբերին բավականին շատ համյանքներում ընտրություններ ունեն եւ ծանոթացել են իրավիճակին: Նա հավատացրեց, որ Վերահսկիչ պալատի նախագահի հարցը չի քննարկվել: Գլխավոր դատախազի հարցն այս շաբաթ ևս չի քննարկվել, բայց մյուս շաբաթ հայտնի կլինի նոր դատախազի անունը, բայց անուններ չնշեց:
«Ինչ-որ մեկը կլինի»,- ասաց Գալուստ Սահակյանը: Իսկ Աղվան Հովսեփյանի հրաժեշտի արարողությանը բարեկիրթ է մոտենում: Դիտարկմանը, թե նա նման բան կաներ, նշեց. «Յուրաքանչյուրս մեր տեսակի մեջ գործողություններ ունենք ինչը մեզ համար հուզական է նա էլ կանեինք»:
Ինչպես նաեւ նա նշեց, որ այդտեղ հուզվելու խնդիր չկա, այլ յուրաքանչյուրը պետք է կարողանա պետության նկատամբ իր զգացողությունները ինչ-որ ձեւով արտահայտել: