Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո առեւտրային նավն առաջին անգամ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից, տեղեկացրել է NTV թուրքական հեռուստաալիքը։
Նավը մտել է թուրքական տարածքային ջրեր երեկ, ժամը մոտ 20.00-ին եւ խարիսխ է նետել Քումքոյի մոտ։ Նավն ուղեւորվել է առաջին անգամ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո։
Նավը, որն անցել է Բոսֆորի նեղուցով, կանգնած էր ուկրաինական նավահանգստում փետրվարի 24-ից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հացահատիկի գործարքից դուրս է եկել հուլիսի 18-ին։