«Միլանը» բանակցում է թիմի նախկին խաղացող, այս ամռանը 41 տարեկանում ֆուտբոլիստի կարիերան ավարտած շվեդ Զլատան Իբրահիմովիչի հետ ակումբի ղեկավարությունում պաշտոն ստանձնելու հարցով։ Այդ մասին հայտնել է «Միլանի» գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին։
«Կա հնարավորություն, որ Զլատան Իբրահիմովիչը վերադառնա մեր ակումբ եւ լինի ղեկավարությունում։ Մենք հիմա բանակցում ենք Զլատանի հետ, որպեսզի քննարկենք հետագա քայլերը։ Մենք հպարտ կլինենք, եթե հասնենք համաձայնության»,- Ֆուրլանիի խոսքը մեջբերում է twitter.com/fabrizioromano-ն։
Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010-2012 եւ 2020-2023 թվականներին՝ 163 խաղում խփելով 93 գոլ, կատարելով 35 գոլային փոխանցում, դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն (2011, 2022) եւ սուպերգավաթակիր (2012)։