Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը դիտարկում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի թեկնածությունը, հաղորդում է Todofichajes-ը։

Լիվերպուլյան ակումբն արդեն բանակցում է Զիդանի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով նրան մեծ ազատություն ամառային տրանսֆերային շուկայում։ Զիդանի պատասխանի մասին դեռ հայտնի չէ։

Ավելի վաղ ֆրանսիական մամուլը գրել էր, որ Զիդանը ցանկանում է աշխատել միայն Ֆրանսիայի հավաքականում եւ կսպասի Դիդիե Դեշամի հեռանալուն։

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը։