Անգլիական «Լիվերպուլն» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» առաջարկներ կանեն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, եթե նա հաջորդ ամռանը չերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է AS-ը։
Մադրիդի «Ռեալն» այժմ հակված չէ դարձյալ բանակցել Մբապեի հետ, որը նախորդ պայմանավորվածություններն Արքայական ակումբի հետ չի կատարել։
Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Մբապեն եւ ՊՍԺ-ի ղեկավարությունը բանավոր համաձայնություն ունեն համագործակցությունը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։