Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավարտվեցին չորրորդ տուրի հանդիպումները։

Երկրորդ օրը հաղթանակներ տարան եւ 1/8 եզրափակիչ դուրս եկան Միլանի «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» եւ իսպանական «Ռեալ Սոսիեդադը»։

A խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով պարտության մատնեց թուրքական «Գալաթասարային» եւ 12 միավորով առաջինն է։ «Գալաթասարայը» երրորդն է՝ 4 միավոր։

4 միավորով երկրորդ տեղ բարձրացավ դանիական «Կոպենհագենը», որը 4:3 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։

B խմբում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 2:0 հաշվով հաղթեց իսպանական «Սեւիլիային» եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» 1:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լանսի» նկատմամբ եւ 5 միավորով երկրորդ տեղում է։

C խմբում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց պորտուգալական «Բրագային» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Արքայական թիմը 12 միավորով C խմբի առաջատարն է։ 7 միավորով երկրորդ տեղում է Իտալիայի չեմպիոն «Նապոլին», որն ավելի վաղ 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել գերմանական «Ունիոն Բեռլինի» հետ։

D խմբում ընդգրկված Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց ավստրիական «Զալցբուրգին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 68-րդ րոպեին։

«Ինտերը» 10 միավորով երկրորդն է, «Զալցբուրգը» երրորդն է՝ 3 միավոր։ Առաջատարը 10 միավոր վաստակած իսպանական «Ռեալ Սոսիեդադն» է, որը 3:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Բենֆիկային»։

Նախորդ օրը 1/8 եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել նաեւ Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ գերմանական «Լայպցիգը»։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Բավարիա» - «Գալաթասարայ»՝ 2:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 80, 86 - Սեդրիկ Բակամբու, 90+4

«Կոպենհագեն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:3 (տեսանյութ)

Մոհամեդ Էլյունուսի, 45, Դիոգու Գոնսալվեշ, 45+9, 11մ, Լուկաս Լերագեր, 83, Ռունի Բարջի, 87 - Ռասմուս Հոյլուն, 3, 28, Բրունու Ֆերնանդեշ, 69, 11մ

Հեռացում՝ Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), 42

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 12 միավոր, «Կոպենհագեն»՝ 4, «Գալաթասարայ»՝ 4, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:

B խումբ

«Արսենալ» - «Սեւիլիա»՝ 2:0 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 29, Բուկայո Սակա, 64

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Լանս»՝ 1:0

Լյուկ դե Յոնգ, 12

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 9 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 5, «Լանս»՝ 5, «Սեւիլիա»՝ 2:

C խումբ

«Ռեալ Մադրիդ» - «Բրագա»՝ 3:0 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 27, Վինիսիուս Ժունիոր, 58, Ռոդրիգո, 61

Չիրացրած 11մ՝ Ալվարո Ջալո («Բրագա»), 6

«Նապոլի» - «Ունիոն Բեռլին»՝ 1:1 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 39 - Դատրո Ֆոֆանա, 52

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 12 միավոր, «Նապոլի»՝ 7, «Բրագա»՝ 3, «Ունիոն Բեռլին»՝ 1:

D խումբ

«Զալցբուրգ» - «Ինտեր»՝ 0:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 86, 11մ

«Ռեալ Սոսիեդադ» - «Բենֆիկա»՝ 3:1 (տեսանյութ)

Միկել Մերինո, 6, Միկել Օյարսաբալ, 11, Անդեր Բարենեչեա, 21 - Ռաֆայել Սիլվա, 49

Չիրացրած 11մ՝ Բրայս Մենդես («Ռեալ Սոսիեդադ»), 29

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 10 միավոր, «Ինտեր»՝ 10, «Զալցբուրգ»՝ 3, «Բենֆիկա»՝ 0: