Միացյալ Թագավորություններում նոր ձևով են նայել աղբին: Դիզայներ Քևին Մալքաունը իր համար տուն է կառուցել այն իրերից, որ մյուսները համարել են անպիտան և շպրտել են: Լոգարանը նա կառուցել է հեռախոսի խցիկից, իսկ պատուհանների փոխարեն դուրս գրված ինքնաթիռներն է  օգտագործել:

Այսպիսով դիզայները, ով Մեծ Բրիտանիայում հայտնի է իր բարձր տեխնոլոգիական և թանկ մտահաղացումներով ցանկացել է ցույց տալ, որ սեփական տունը միշտ չէ, որ պետք է լինի թանկ և երկար ժամանակ պահանջի:

Այսպսիսի նախագծի ստեղծման ժամանակ բրիտանացին ներշնչվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող ետնախորշերից: Թե ինչպես  է տեղի  ունեցել շինարարությունը՝ դիզայները ցույց է տալու իր հեղինակային ծրագրի նոր շարքում: