Միացյալ Թագավորություններում նոր ձևով են նայել աղբին: Դիզայներ Քևին Մալքաունը իր համար տուն է կառուցել այն իրերից, որ մյուսները համարել են անպիտան և շպրտել են: Լոգարանը նա կառուցել է հեռախոսի խցիկից, իսկ պատուհանների փոխարեն դուրս գրված ինքնաթիռներն է օգտագործել:
Այսպիսով դիզայները, ով Մեծ Բրիտանիայում հայտնի է իր բարձր տեխնոլոգիական և թանկ մտահաղացումներով ցանկացել է ցույց տալ, որ սեփական տունը միշտ չէ, որ պետք է լինի թանկ և երկար ժամանակ պահանջի:
Այսպսիսի նախագծի ստեղծման ժամանակ բրիտանացին ներշնչվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող ետնախորշերից: Թե ինչպես է տեղի ունեցել շինարարությունը՝ դիզայները ցույց է տալու իր հեղինակային ծրագրի նոր շարքում: