«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր ֆոտոշարք է հրապարակել։ Երգչուհին ինստագրամյան կադրերում կորեական անիմացիոն ֆիլմերի հերոսւհու ոճով է։ Նա կրում է սեւ հուդի, որի թեւքերը կողքի հատվածում կապված են վարդագույն ժապավեններով, կաշվե սեւ կիսաշրջազգեստ, իսկ ոտքերին՝ երկար սպիտակ գուլպաներ ու խոշոր սպիտակ սպորտային կոշիկներ՝ վարդագույն դետալներով։
Սանրվածքի առումով Մալենան հավատարիմ է մնացել թրենդային հյուսքերին, իսկ դիմահարդարումը լրացրել է սեւ աղեղներով ու աչքերի տակ քարիկներով։
View this post on Instagram