Այս դերասանուհին չի դադարում զարմացնել իր կերպարային փոփոխություններով։ Լիա Զախարյանը, գրեթե, յուրաքանչյուր ամիս հետեւորդներին ներկայանում է նոր ֆոտոշարքով՝ հաջողացնելով ամեն անգամ մեկը մյուսից տարբեր կերպարում լինել։ Նրա վերջին ֆոտոշարքը եւս բացառություն չէ։

Կաշվե բաճկոն, թեթեւ սեւ զգեստ ու նուրբ բարձրակրունկներ՝ ամբողջական սեւ այս կերպարն, ասես, ազդարարում է աշնան սկիզբը, թեեւ եղանակը Երեւանում դեռ շարունակում է լինել շոգ եւ արեւոտ։

 
 
 
View this post on Instagram

A post shared by lia zakharyan (@zakharyan.lia)

Անդրադառնալով իր նոր շարքին, մասնավորապես կերպարային փոփոխությանը՝ Լիան կարեւորել է իր ոճոբանի գործոնը․ «Իմ 6 տարվա ոճաբանի աչքերում ես ամեն տարի նոր «Լիա» եմ…. Դեռահաս աղջկանից մինչեւ այսօրվա Լիային Սոսե Սահակյանը բոլոր գույներով եւ տրամադրությամբ տեսել է եւ ներկարացրել….Այս անգամ ես բնության հետ մերված, կայացած Լիան եմ»,-գրել է դերասանուհին՝ նշելով, որ լուսանկարների հեղինակը Serin Matous-ն է։