Օգնենք Սեդային հաղթահարել քաղցկեղը
Սիրելի ընկերներ, տարին սկսենք բարի գործերով։ 4 տարեկան Սեդան ունի մեր օգնության կարիքը։ Նրա ճանապարհը սկսվեց 2022 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ մեր կենսուրախ աղջիկը հանկարծ սկսեց ոտքերի շրջանում ցավ ունենալ և ջերմել։ Հետազոտությունների արդյունքում փոքրիկ Սեդայի մոտ հայտնաբերվեց բարձր ռիսկի նեյրոբլաստոմա։


Սեդայի բազմանդամ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզում։ Ընտանիքի անդամներից ոչ ոք ապահովված չէ աշխատանքով։ Հաշվի առնելով ընտանիքի ծանր ֆինանսական կացությունը՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ հարազատ Սեդայի ընտանիքի համար։ Նա ընտանիքի առաջին զավակն է, ունի մեկ քույր՝ 1 տարեկան Սոնան։ Սեդան շատ է կարոտում իր երկար մազերը, և հաճախ է մայրիկին հարցնում, թե ինչու դրանք կտրեցին։ Մազերը կտրելուց հետո Սեդան ընտանիքի անդամներին հարցնում է, թե արդյո՞ք ինքը գեղեցիկ է, թե՞ ոչ։ Նա ամեն անգամ խանութ գնալիս խնդրում է մազակալներ գնել իր համար և անհամբերությամբ սպասում, թե երբ են մազերը նորից երկարելու։


«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում Սեդան արդեն անցել է ոսկրածուծի աուտո փոխպատվաստում, ինչպես նաև ստացել է 6 կուրս քիմիաթերապևտիկ բուժում, ճառագայթային թերապիա և 1 կուրս պահպանողական բուժում։ Արդյունքում, ի ուրախություն բոլորիս, երեխայի մոտ նկատվել է ուռուցքի լրիվ հետաճ, և համաձայն միջազգային ուղեցույցների, այժմ Սեդային ցուցված է ստանալ իմունոթերապիա՝ 8 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab տեսակի դեղորայքով։ Դեղորայքի 1 սրվակի արժեքը 4․000․000 դրամ է, և 8 սրվակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 32․000․000 դրամ։ Ինչպես գիտենք, քաղցկեղը չի սպասում, և պարզապես տարբերակ չունենք հապաղելու․ պետք է օր առաջ ձեռք բերենք Սեդայի համար անհրաժեշտ դեղորայքը։ Դեղորայքի ձեռքբերման համար «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը արդեն տրամադրել է 5․000․000 դրամ, և մեզ մնում է հավաքել միայն 27․000․000 դրամ։


Սիրելի ընկերներ, Սեդայի բուժումն ու հրաշքի իրագործումն այժմ մեր բոլորի ձեռքերում է։ Սեդայի բուժման դրական արդյունքները ամրապնդելու և նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է, որ դեղորայքը ձեռք բերենք մինչև այս հունվարի վերջ։ Օգնենք Սեդային հաղթահարել քաղցկեղը և անցնել համապատասխան բուժումը Հայաստանում՝ չհեռանալով իր սիրող ու ջերմ ընտանիքից։ Վստահ ենք, որ յուրաքանչյուրի թեկուզ փոքրիկ նվիրատվությամբ իրականանալու է հրաշքը մեր գեղեցկուհի Սեդայի և նրա ընտանիքի համար։


✅Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/aFZ89 
✅Սիթի օֆ Սմայլի Հիմնադրամի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy  (նշելով՝ «Սեդայի համար»)
Ինչպես նաև հետևյալ կերպ.
✅ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ, անպայման նշելով՝ «Սեդայի համար»


✅AMD- 15700 23051810100
✅USD- 1570023051810101
✅EUR- 1570023051810246


Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://cityofsmile.org/donation/ 
Բժշկական փաստաթղթերին ծանոթացեք այստեղ` https://shorturl.at/abqvK