Րոպեներ առաջ պարզ դարձավ, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին երկամսյա կալանքի սանկցիա են տվել: Այդ մասին դատարանից ԳԱԼԱ-ին տեղեկացրել է ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ միչ այդ դատավոր Ռ. Բունիաթյանը գնացել էր խորհրդակցական սենյակ, քննարկելու Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ իրեն ներկայացրած ինքնաբացարակի միջնորդությունը, որը դատավորը մերժել էր: Այնուհետև պաշտպանը առաջարկել էր գրավի դիմաց Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակել, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել էր: Դատավորը՝ պաշտպանի ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժել է, իսկ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մերժումը հիմնավորել է, որ եթե ազատ արձակեն, նա նորից հանցագործություն կկատարի: