Օհայո համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ 50 տարեկանից հետո գիրանալը օգնում է գուշակել կյանքի տևողությունը: Նրանց կատարած հետազոտությունից պարզ է դարձել, որ կանոնավոր քաշը օգնում է պահպանել կյանքը: Հետազոտության մեջ ընդգրկվել է 50 տարեկանից բարձր տասը հազար մարդ:
1992-2009թթ.-ի ընթացքում փորձագետները գնահատել են նրանց մարմնի զանգվածի ցուցանիշը: Հետազոտությունը ցույց տվեց, որ այդ ընթացքում ամենացածր մահացության ցուցանիշը եղել է այն անձանց շարքում, ում քաշը կայուն է մնացել: Համեմատ վատ ցուցանիշ էր այն մարդկանց մոտ, ովքեր 50 տարեկանից հետո գիրացել էին՝ հետագայում քաշն ամփոփոխ պահելով:
Վտանգավոր իրավիճակում էին հայտնվել այն մարդիկ, ովքեր շարունակում էին գիրանալ: Հետազոտության հեղինակները կարծում են, որ քաշի պահպանումը երկարտև կյանքի նախադրյալներից է:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am