Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ‼️‼️‼️
– Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
– Աղետի կապոցը պահպանեք թրջվելուց:
– Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համա-կարգից:
– Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50սմ՝ անանցանելի սովորական մեքենաների համար:
– Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան /խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ և այլն/:
Եթե հայտնվել եք ջրում.
– Թևերը և ոտքերը շարժելով՝ փորձեք մնալ ջրի վրա:
– Աշխատեք լողալով դուրս գալ:
– Բռնվեք որևէ պինդ, ջրի վրա մնացող առարկայից:
Եթե որևէ մեկին փորձում եք հանել ջրից, ապա նրան նետեք երկար պարան, փայտ կամ երկար պարանով կապված փրկարար օղակ, և երբ համոզված եք, որ տուժածը բռնված է, ջրից քաշեք նրան:
– Ոչ մի դեպքում մի մտեք ջուրը՝ տուժածին փրկելու համար, որովհետև ջրի հոսքը կարող է քշել տանել ձեզ և դուք դրանով կբարդացնեք իրավիճակը:
– Ջրածածկ տարածքները մեքենայով մի անցեք, բացառված չէ, որ չնկատեք հնա-րավոր փոսերն ու փլուզումները:
– Հնարավորության դեպքում զանգահարեք փրկարար ծառայություն:
Ջրհեղեղից հետո`
• ստուգել սննդի պիտանելիությունը
• սննդամթերքը լվանալ եռացրած ջրով
• խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո
• չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը
• օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը
• հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին
• չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը
• առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքները:
Ուշադիր հետախուզել կացարանը`
1. հիմքի ամբողջականությունը
2. պատերի, պատուհանների և հատակի վիճակը
3. հաղորդակցության համակարգը
4. թունավոր օձերի հնարավոր առկայությունը:
https://www.facebook.com/share/p/YJviKYAr9GAJfJQ9/?mibextid=WC7FNe